Եվրոպայի առաջնության կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը

17-04-2021 21:00:56   | Հայաստան  |  Սպորտ



Առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 18 –ին,  Շվեյցարիայի Բազել ՝ Եվրոպայի առաջնություն կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեից։  
 
Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:
 
Հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն
մեր մարմնամարզիկների արդյունքները, բայց հաճելի է այն փաստը, որ գլխավոր մարզիչը բազմամարտիկների դերում վստահել է տակավին երիտասարդներ  Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:
 
Առանձին գործիքների վրա հանդես կգան  Արթուր Դավթյանը / նժույգ թափեր և հենացատկ / , Վահագն Դավթյանը  և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:
 
Բազմամարտում, մեդալներից  բացի, չեմպիոնը և փոխչեմպիոնը կստանան օլիմպիական ուղեգիր: Հավելենք նաև, որ լավագույնների  խմբում հայտնվող  որոշ մարզիկներ արդեն ունեն խաղեր մեկնելու արտոնագիր: Ուստի վեր կբարձրանան նրանց հաջորդող տեղերում հայտնվող մարզիկները: Ասել կուզենք, որ հնարավոր է տասնյակ մտնողները ստանան Տոկիո մեկնելու բաղձալի ուղեգիր:
 
Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը Բազելում կհամալրեն մրցավարական հանձնախումբը, իսկ մարզչի դերը վստահվել է Հայկ Նազարյանին:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 142 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար