«Մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, փլուզեցինք Հայաստանը, ինչ ենք ի պատասխան ստանում»

19-04-2021 17:29:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am- «Միջազգային Եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինի բացահայտումները կարող են յուրատեսակ դետոնատոր դառնալ Հայաստանում։ Ռուս-հայկական դաշինքի մասին առասպելը վերջնականապես ցրվեց։
 
«Պուտինն ու Ալիևը դժվարությամբ են ստեղծել այն մոդելը, որը
դրական արդյունքներ է բերել Բաքվի
ն Ղարաբաղում, շատ դժվարությամբ․․․» , – ասել է Դուգինը Մոսկվա-Բաքու ադրբեջանական գործակալության հետ հարցազրույցի ժամանակ։
 
Դուդինը պնդում է, որ Մոսկվան «արել է այն ամենը, ինչը իրենից պահանջվում էր», կատարել է բոլոր խոստումները․ «Մենք նպաստել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, մենք օգնել ենք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց ԵՏՄ-ին անդամակցել պետք է, այլապես ստացվում է, որ մենք զոհաբերել ենք մեր դաշնակցին, իսկ ի պատասխան ստանում ենք մեզ հետ ոչ մի փաստաթղթով դաշնակից չհամարվող ուժի հզորացում։ Հիմա Բաքվի հերթն է»։
 
Դուգինը նաև հայտարարել է, որ Հայաստանը որպես պետություն պետք է վերագործարկել, և նա չի հասկանում, թե «ինչի համար են այնտեղ կռիվ անում, եթե ամեն ինչ փլուզված է»։ Այլ կերպ ասած, Դուգինը խոստովանում է, որ Պուտինը ոչ միայն խոստացել է և «վերադարձրել» է Ղարաբաղը Ադրբեջանին, օգնել է խաղաղություն հաստատել, այլ նաև նպաստել է նրան, որ Հայաստանը «փլուզվի»։
 
Դուգինի բացահայտումները բուռն արձագանք են առաջացրել հայկական շրջանակներում։ Սեփական դիրքորոշումները «հակառուսականության» թեզով պնդողներն այլևս չունեն փաստարկներ․ Դուգինի միջոցով Մոսկվան հաստատել է այն, որ չկա ոչ մի ռուս-հայկական դաշինք, կան ռուս-թուրքական համաձայնություններ։
 
Հայ հանրության խորքում արդեն  հասունանում է դրա գիտակցությունը, և Դուգինի հայտարարությունները կարող են խթանել ինքնիշխան գործընթացներ։ Ճիշտ է, ինչպես ասում է Դուգինը, քաղաքական դաշտում դա բարդ կլինի․ «Երկու կողմերն էլ, և գործող վարչապետը, և ազգայնականները ցանկանում են ավելի  մեծ քայլերով շարժվել դեպի Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդում: Այս երկու ուժերի կողմից Ռուսասատնից Հայաստանի կախվածության գիտակցումը, իմ կարծիքով, էապես պարզեցրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը», ասել է նա։
 
«Կարծում եմ, որ Պուտինն ու Փաշինյանը ուղղակի պայմանավորվել են Հայաստանից շպրտել ամերիկացիներին, որպեսզի վերջիներս իրավիճակը բարդացնելու տարբերակ չունենան», ասում է Դուգինը։ Սա խիստ հատկանշական է թվում ռուս-արևմտյան սրացման, Թուրքիայի ակտիվացման, որը սպասում է հաջորդ հարվածը հասցնելուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների և ապրիլի 24-ի  ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը կարող է ասել «ցողասպանություն» բառը։
 
Ինչո՞վ են պայմանավորված նման բացահայտումները։ Արդյոք Դուգինը կարծում է, թե Հայաստանն այլևս կորցնելու բան չունի, և պետք է գոնե Ադրբեջանից բռնվել։ Ռուսաստանի ջղաձգությունը մատնում է նրա վիճակի բարդությունը և այն ենթադրությունների ճշմարտացիությունը, որ Ռուսաստանը կարող է հեռանալ Հարավային Կովկասից։ Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չմտնի ԵՏՄ։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 87 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար