Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. Էդմոն Մարուքյան


Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. Էդմոն Մարուքյան

  • 19-04-2021 17:10:29   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը պաշտպանելով մեր սահմանները: 
 
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների Լուսավոր Հայաստան խմբակցության նախագիծը, որով պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով։ 
 
Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն