Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում. Ռուբեն Ռուբինյան

19-04-2021 16:27:28   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, նրա խոսքով՝ քննարկումը տեղի կունենա վաղը։
 
Այսօր ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր տեղեկացրել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով կրկին դիմել է միջազգային կառույցներին՝ այդ թվում ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Եվրախորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին։
 
Ընդհանուր առմամբ մինչ այս պահը Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։
 
Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե գերիների հարցը փակված է, և Ադրբեջանում պահվող անձինք ռազմագերիներ չեն։
 
 
վաղը։   Այսօր
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 46 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար