Եթե Թուրքիան փորձի ուղղակիորեն ներգրավվել ԼՂ խնդրի կարգավորմանը, ՌԴ-ին ոչինչ չի մնա, քան աջակցել Մինսկի խմբի գործընթացին. Արման Բաբաջանյան


Եթե Թուրքիան փորձի ուղղակիորեն ներգրավվել ԼՂ խնդրի կարգավորմանը, ՌԴ-ին ոչինչ չի մնա, քան աջակցել Մինսկի խմբի գործընթացին. Արման Բաբաջանյան

  • 19-04-2021 17:42:00   | Հայաստան  |  Քաղաքական



Մենք տարիներ շարունակ միամտորեն կարծում էինք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կարող է ավելացնել մեր անվտանգությունը, ամրապնդել մեր անվտանգային միջավայրը, մինչդեռ միությանն անդամակցելուց  ընդամենը երեք տարի հետո՝ 2016 թվականին, հարվածը չուշացավ, ու հասկացանք՝ ինչ ծուղակում ենք հայտնվել։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը։
 
«Մենք, ըստ էության, նոր մարտահրավերների առջև ենք, քանզի այդ անդամակցությունը չի ամրապնդել մեր անվտանգությունը, ավելին՝ սահմանափակել է մեր մանևրելու հնարավորությունը արտաքին աշխարհի։ Այս իմաստով, կարծում եմ, որ չափազանց հետաքրքիր միտումներ են։ Ռուս-թուրքական աշխարհակարգը, որ արդեն հաստատվել է Հարավային Կովկասում և ոտնձգությունները, որ այս պահին Հարավային Կովկասում իրականացնում է Թուրքիան, Ռուսաստանի կողմից փորձ է արվում դրան հակազդել, սակայն ՌԴ-ն բավարար ռազմաքաղաքական պոտենցիալ չունի, որ Թուրքիայի նկրտումների դեմն առնի։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ՌԴ-ն ամեն անգամ որպես Թուրքիային հակազդելու գործիք վկայաբերում Մինսկի խմբի գոյության փաստը։ Եթե Թուրքիան փորձի ուղղակիորեն ներգրավվել Հարավային Կովկասի գործընթացներին, մասնավորպաես, ԼՂ խնդրի կարգավորմանը, ՌԴ-ին ոչինչ չի մնա, քան աջակցել Մինսկի խմբի գործընթացին և այդ մանդատի շրջանակում փորձել խնդրի կարգավորման գործընթացին նոր կյանք հաղորդել»,- ասաց Բաբաջանյանը։
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play