ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին

19-04-2021 17:58:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի
կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել դրանց, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ 
 
Ըստ հայտարարության՝ հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։
 
Հայ հեղափոխական դաշնակցությունը տարածած հաղորդագրությունում նշում է, որ «մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը»:
 
«Թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար», - ասված է հաղորդագրությունում։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 72 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար