ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների մրցույթում

19-04-2021 19:39:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթում ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ, տեղեկանում ենք ընկերությունից։ 
 
Իր տեսակի մեջ բացառիկ այս մրցույթը գնահատում է ալկոհոլային խմիչքներն ըստ երեք չափանիշների՝ որակ, գին և արտաքին ձևավորում։ 
 
Մասնակիցների լայն աշխարհագրական տարածում ունեցող այս մրցույթին այս տարի ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ
Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից և այլն: Մրցույթի միջազգային հանձնաժողովն ուսումնասիրել էր հարյուրավոր նմուշներ: Ըստ մրցույթի կանոնների հանձնաժողովը յուրաքանչյուր նմուշը գնահատում է 0-100 միավոր սանդղակով, և միայն 90-ից ավել միավորի դեպքում խմիչքը կարող է հավակնել բարձրագույն մրցանակի։ 
 
«Միջազգային մրցույթներին մասնակցությամբ, ARARAT կոնյակները կարծես հաստատում  են «Եկավ, տեսավ, հաղթեց» կարգախոսը։ Սա իհարկե թե´ ուրախալի է և թե´ պարտավորեցնող։ Բացի այդ, վերջերս արտաքին տեսքը վերափոխած ARARAT-ի համար շատ խորհրդանշական էր արժանանալ միջազգային հանձնաժողովի բարձր գնահատականի նաև արտաքին տեսքի համար։ Հայաստանի պոետիկ անունը կրող այս կոնյակի հաղթանակը, կարծում եմ, առավել քան երբևէ  կարևոր էր յուրաքանչյուրիս համար»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։ 
 
1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։  
 
Նշենք նաև, որ ARARAT տեսականու Դվինը, Ախթամարը, ARARAT Apricot-ը և ARARAT Coffee-ն արժանացել են մրցույթի արծաթե մրցանակի։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 76 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար