ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է հատկացրել Վայոց Ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին


ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է հատկացրել Վայոց Ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին

  • 19-04-2021 21:50:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Էմիրաթական կարմիր մահիկ կազմակերպությունը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության միջոցով իրականացնում է 2021թ․ Ռամադան ամսվա ամենամյա նախագիծը՝ ՀՀ-ի 9 մարզերում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունից տուժած մոտ 830 ընտանիքի տրամադրելով առաջին անհրաժեշտության սնունդ պարունակող արկղեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից։ 
 
Ռամադան ամսվա ընթացքում իրականացվող նախագծի համաձայն՝ այսօր՝ ապրիլի 19-ին, սնունդ պարունակող արկղեր են տրամադրվել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին` սոցիալապես անապահով 100 ընտանիքներին բաժանելու նպատակով` միևնույն ժամանակ ձեռնարկելով մարդկանց կուտակումները կանխելու բոլոր կանխարգելիչ միջոցառումները:
 
Այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի եղբայրական և բարեկամ երկրներին աջակցելու մշտական ​​ձգտումը՝ ընդգծելով հումանիտար աշխատանքի կարևորությունը, որն Էմիրությունների քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ ԱՄԷ իմաստուն ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր ժողովուրդներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուղղվածությունը, աշխարհագրական դիրքը, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությունը` միաժամանակ հիմնվելով ազնիվ մարդասիրական դիրքորոշման և պետության կողմից որդեգրված հանդուրժողականության և չափավորության մշակույթի գործնական կիրառման վրա:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն