Չենք կարող այլևս թույլ տալ, որ Հայաստանն իր անվտանգությունը պայմանավորի միայն ՌԴ-ի հետ համագործակցությամբ. Արման Բաբաջանյան

19-04-2021 20:03:16   | Հայաստան  |  Քաղաքական



Մենք 2020 թվականի պատերազմում պարտություն ենք կրել, որովհետև մեր անվտանգային համակարգը ամբողջությամբ կապել ենք ՀԱՊԿ-ի և ռուս-հայկական համագործակցության հետ։  Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի
ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը։
 
«Ըստ էության, մեր ամբողջ սպառազինությունը ձեռք ենք բերել միայն ՌԴ-ից և այն խայտառակ պուրակը, որը բացվել է Բաքվում, ոչ այնքան մեր զինված ուժերի նկարագրությունն է, այլ ռուսական զենքի պարտությունը և այն սպառազինության հաղթանակը, որն ադրբեջանական բանակը կիրառեց մեր նկատմամբ։ Թող ռուսներն իմանան, որ իրենց ռազմավարական դաշնակիցը այս պայմաններում է պարտություն կրել։ Մենք չենք կարող այլևս թույլ տալ, որ Հայաստանն իր անվտանգության ապահովման կարևորագույն պլանավորումը պայմանավորի ՌԴ-ի հետ համագործակցությամբ»,- ասաց Բաբաջանյանը։ 
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար