Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը, հայտարարել է թուրք նախարարը


Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը, հայտարարել է թուրք նախարարը

  • 19-04-2021 21:35:43   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Կարաիսմաիլօղլուի խոսքով՝ Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի շինարարությունը, որը պետք է ավարտին հասցվի կարճ ժամկետներում։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին թուրք պաշտոնյան հայտարարել է Yeni Safak թերթի հետ զրուցում։
 
«Անհրաժեշտ է արդիականացնել նաև Նախիջևանի երկաթուղիները, ինչից հետո սկսել Ադրբեջանից Նախիջևան ուղիղ երկաթգծի կառուցումը՝ այդպիսով ապահովելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուղիղ, այլ ոչ թե Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանն այդ աշխատանքները պլանավորում է սկսել արդեն առաջիկա դեկտեմբերին՝ «ավտոճանապարհի կառուցումից հետո»։
 
Կա նաև տեղեկություն, որ նախատեսվում է երկաթգծի կառուցում թուրքական Կարսից մինչև նախիջևանի սահման։ 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play