Այսօրվանից Արցախում կմեկնարկի «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով պատվաստման կանխարգելիչ գործընթացը


Այսօրվանից Արցախում կմեկնարկի «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով պատվաստման կանխարգելիչ գործընթացը

  • 20-04-2021 11:50:06   |   |  Մամլո հաղորդագրություն

ԱՀ  առողջապահության նախարարությունը  իրազեկում է  հանրապետության  բնակչությանը, որ այսօրվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:
 
Առաջին պատվաստվողն  էր ակադեմիկոս  Գրիգորի Գաբրելյանցը:
Պատվաստումները իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:
Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն  ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության   «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։ 
Առողջապահության նախարարության թեժ գիծն  է  30 03 կարճ հեռախոսահամարը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն