Բրիտանիան հայտարարել Է համավարկի դիմակայման միջազգային խմբի ստեղծման մասին

20-04-2021 13:15:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Մեծ Բրիտանիան հայտարարել Է նոր համավարակների արդյունավետ դիմակայման հարցով միջազգային փորձագիտական խմբի ստեղծման մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Գործակալության տվյալներով՝ Համավարակին պատրաստության ապահովման գործընկերության (PPP) շրջանակում, որն ստեղծվում Է Յոթի խմբի հովանու նրեքո, հունիսին G7-ի ղեկավարների
գագաթնաժողովում հանձնարարականներ կտրվեն այն առթիվ, թե ինչպես հասնել 100 օրվա ընթացքում նոր վիրուսների դեմ պատվաստանյութի մշակման նպատակի իրականացմանը: «Մեծ Բրիտանիան լի Է վճռականությամբ աշխատելու մեր գործընկերների հետ՝ կորոնավիրուսից Էլ ավելի լավ պաշտպանվելու եւ ապագայում գլոբալ մակարդակով համավարակներին պատրաստությունն ամրապնդելու համար:
 
Այդ նոր փորձագիտական խումբը շատ տարիների ընթացքում կնպաստի աշխարհի բոլոր անկյուններում նոր հիվանդություններից մարդկանց պաշտպանության մեր ջանքերին»,- ասել Է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: PPP-ի աշխատանքը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի կառավարության ավագ գիտական խորհրդական Փատրիկ Վալանսի նախագահությամբ եւ դեղագործական ընկերությունների, ինչպիսիք են AstraZeneca-ն, Pfizer-ը եւ Johnson & Johnson-ը, ղեկավարների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 62 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար