Սյունիքը հանձնելու ձևը GPS «դեմարկացիան» էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև. քաղաքագետ


Սյունիքը հանձնելու ձևը GPS «դեմարկացիան» էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև. քաղաքագետ

  • 20-04-2021 18:35:44   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սա Գորիսում է (Խնածախ գյուղ)։ Սյունիքը հանձնելու ձևը  GPS «դեմարկացիան» էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև։ Խնդիրը այսքան մոտ ադրբեջանցի դիրքերը մոտ բերելն էր, որ մեր համեմատ գերակայություն ունենան և X ժամին, երբ սիգնալը Բաքվից գա, ասենք, երբ Ուկրաինա ՌԴ բախումը սկսվի, սրանք Սյունիքի թեման սկսեն։
 
Ու չզարմանաք, եթե ՀՀ ներկա իշխանությունները, իմիտացիոն դիմադրություն ցուցաբերելով, ռուսներին արգելեն իրենց օգնել` համարելով դա Սյունիքը թորքին հանձնելու իրենց` սուվերենիտետի խախտում...
 
Ով կմտածեր, որ էսքան տարի մեր երկրում ապրելուց ու մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո, այսօր ես նման տողեր կգրեմ։ Ցավոք սա է իրողությունը։  
 
Սա քաղաքականություն վաղուց չի, սա մեր կյանքն է...
 
Իրականում սա մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը։ Բայց ավելի լավ է իմանալ, սա փաստել, քանզի պետության լիարժեք կորստի խնդիրը առավել քան ակտուալ է»։
 
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն