Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան` մինչև 20 տարին լրանալը

20-04-2021 14:41:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի
տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Երկարաձգման նպատակն է` հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած ուսանողներին հնարավորություն տալ ավարտելու կրթական ծրագիրը, ստանալու համապատասխան որակավորում, որից հետո միայն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:
Նշենք, որ գործող օրենքով՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին տարկետում տրվում է մինչև 19 տարեկանը: 
Նմանօրինակ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիմնական կրթության հիմքով քոլեջների միջին մասնագիտական կրթական ծրագրերով կան մասնագիտություններ, որոնց ուսման տևողությունը 4 տարի է: 
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 88 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար