«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի
20-04-2021 17:13:17 | Հայաստան | Քաղաքական
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ՝ առանց դաշինքի: «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ այս մասին այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի կայացրած որոշում, որ ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ իր բրենդով, իր ցուցակով»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե ադրյոք ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող նախկին իշխանականներին ուղղված առաջարկին ի պատասխան արձագանք ստացե՞լ են, քննարկում ունե՞ն ընդդիմադիրների հետ, Գորգիսյանն ասաց. «Առաջարկությունն արվել է հրապարակային: Առանձին որևէ բանակցություններ որևէ ուժի հետ չունենք»:
Պատգամավորը վստահեցրեց, որ եթե որևէ բանակցություն լինի որևէ ուժի հետ, կուլիսային չի լինի: