Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն


Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

  • 20-04-2021 17:30:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն: Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն