Պատանդ պահելով մեր եղբայրներին՝ Ադրբեջանի բռնապետը փորձում է հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին. Նորայր Նորիկյան


Պատանդ պահելով մեր եղբայրներին՝ Ադրբեջանի բռնապետը փորձում է հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին. Նորայր Նորիկյան

  • 20-04-2021 19:10:13   | Հայաստան  |  Քաղաքական



Հայ ռազմագերիների խնդիրն օրկարգային թիվ մեկ հարցն է։ Ադրբեջանի բռնապետը, շարունակելով պատանդ պահել մեր եղբայրներին, փորձում է շանտաժի ու սպառնալիքի միջոցով հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
 
«Մեզ համար շատ զգայուն հարց լինելով հանդերձ՝ մենք պետք է կարողանանք դիմակայել այդ սպառնալիքնին, ակնհայտ շանտաժներին։ Բոլոր հարթակները օգտագործելու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու միջոցով պետք է հասնենք մեր ռազմագերիների ազատմանը»,- ասաց նա։ 
 
Անդրադառնալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգ հարցը ներառելու խնդրին և ռուս պատվիրակների քվեարկությանը, Նորիկյանը ն. «ՌԴ-ի պատվիրակության վարքագիծը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն մի պարզ իրողություն կա. կոնկրետ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ ակնհայտ է  Ռուսաստանի քաղաքական հանձնառությունը։ Չմոռանանք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  8-րդ կետը, որտեղ հստակ նշվում է, որ վերադարձվելու են բոլոր ռազմագերիները, և այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասաց Նորիկյանը։ 
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play