Շոյգուն պնդում է՝ ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը Կովկասում. «Ազատություն»

20-04-2021 20:22:19   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը Կովկասում, այդ իսկ պատճառով Ռուսաստանը հզորացնում է ռազմական ներուժը հարավում, հայտարարել է Դաշնության պաշտպանության նախարարը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ 
 
«Մերձավորաևելյան մի շարք
երկրներում ու Անդրկովկասում նկատվում է անկայուն իրադրություն․ դրա նորմալացմանը հակազդելու՝ Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը ստիպում են մեզ զսպման համարժեք քայլեր ձեռնարկել և ընդարձակել Հարավային ռազմական օկրուգի մարտական հնարավորությունները», -ասել է Սերգեյ Շոյգուն՝ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։
 
Նախարարը տեղեկացրել է, որ անցած տարի այդ նպատակով տեղում ևս մեկ մոտոհրաձգային դիվիզա է ստեղծվել, զորքերն էլ արդիական զենք -զինամթերք են ստացել։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար