Շոյգուն պնդում է՝ ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը Կովկասում. «Ազատություն»


Շոյգուն պնդում է՝ ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը Կովկասում. «Ազատություն»

  • 20-04-2021 20:22:19   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը Կովկասում, այդ իսկ պատճառով Ռուսաստանը հզորացնում է ռազմական ներուժը հարավում, հայտարարել է Դաշնության պաշտպանության նախարարը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ 
 
«Մերձավորաևելյան մի շարք երկրներում ու Անդրկովկասում նկատվում է անկայուն իրադրություն․ դրա նորմալացմանը հակազդելու՝ Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը ստիպում են մեզ զսպման համարժեք քայլեր ձեռնարկել և ընդարձակել Հարավային ռազմական օկրուգի մարտական հնարավորությունները», -ասել է Սերգեյ Շոյգուն՝ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։
 
Նախարարը տեղեկացրել է, որ անցած տարի այդ նպատակով տեղում ևս մեկ մոտոհրաձգային դիվիզա է ստեղծվել, զորքերն էլ արդիական զենք -զինամթերք են ստացել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը