Շոյգուն հայտարարել է Հարավային ռազմական օկրուգում զորքերի ավելացման մասին`ի պատասխան ՆԱՏՕ–ի գործողությունների. ՏԱՍՍ


Շոյգուն հայտարարել է Հարավային ռազմական օկրուգում զորքերի ավելացման մասին`ի պատասխան ՆԱՏՕ–ի գործողությունների. ՏԱՍՍ

  • 20-04-2021 21:30:03   | Ռուսաստան  |  Միջազգային

Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի մի շարք երկրներում նկատվում է անկայուն վիճակ։ Վերջինիս կարգավորմանն հակազդելու ՆԱՏՕ–ի փորձերը ստիպում են մեզ ձեռնարկել ռազմավարական զսպման համաչափ միջոցներ և ավելացնել Հարավային ռազմական օկրուգի ռազմական հնարավորությունները։
 
Այս մասին  ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
 
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով, «զորակազմի արդիականացման շրջանակում նախորդ տարի իրականացվել է 54 կազմակերպչական միջոցառում, որոնցից գլխավորը ևս մեկ մոտոհրաձգային դիվիզիայի կազմավորումն էր»։
 
«Միաժամանակ օկրուգն անդադար վերազինվում է։ 2020թ.–ին զորքը ստացել է ավելի քան 3,2 հազար միավոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, իսկ դրանց մասնաբաժինը զորամասերում և զորամիավորումներում կազմել է 70%», – ասել է Շոյգուն։
 
Նա նաև նշել է, որ ռազմական կառավարման մարմինների պատրաստման ժամանակ կիրառվում են կառավարման նոր համակարգեր, ավելացել է գործնական միջոցառումների որակը։
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play