Ապրիլի 24-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը


Ապրիլի 24-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

  • 20-04-2021 21:51:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը: Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի  ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն