Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ


Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ

  • 21-04-2021 09:58:05   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 20-ին, ժամը 23:22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Ա. Ա., ծնվ.1984թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ա. Ա.-ն հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները Գ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
 
ՀՀ ԱԻՆ
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն