Հանդիպում անասնաբուժների հետ Շիրակի մարզում


Հանդիպում անասնաբուժների հետ Շիրակի մարզում

  • 21-04-2021 10:32:22   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 23-ը անասնաբույժի միջազգային օրն է: Հայաստանում անասնապահությունը զարգացած է Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: 
 
Այսօր Շիրակի մարզում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանդիպել են մարզի անասնաբուժների հետ: 
 
Կարևորվել է անասնաբուժների ջանքերը հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև սահուն սերնդափոխությանն ուղղված շարունակական ուսուցման գաղափարը: 
 
Ներկայացվել են ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, քննարկվել են անասնաբուժներին հետաքրքրող հարցեր:
 
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն