Քննություն է տարվում՝ 11-ամյա աղջնակի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

21-04-2021 15:28:08   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ին, «Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում բնակվող ընտանիքի 4 անդամներ: 2021թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23:30-ին, 11-ամյա անչափահաս աղջիկը բժշկական կենտրոնում մահացել է:
 
          Դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Առգրավվել են վերոհիշյալ 4 անձանց ամբուլատոր բժշկական քարտերի բնօրինակները, շտապ բուժօգնության կանչի թերթիկը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվել են զննություններ։ Հարցաքննվել են մի շարք անձինք։
 
Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի 
 
 
 

 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 68 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար