Սյունիքում տեղի ունեցածը «հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են». վարչապետի խոսնակ

21-04-2021 16:00:00   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը «հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են», ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
 
«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները
ջերմորեն ողջունում են վարչապետին։ Իսկ Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ», գրել է Գևորգյանը՝ կից տեսանյութ հրապարակել։
 
Վարչապետ Փաշինյանի այցը Սյունիք ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Իրավիճակը պարբերաբար լարվում է, օրինակ՝ մեղրեցիները փորձում էին խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 68 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար