Վարչապետը Սյունիքի մարզում այցելել է ՊՆ N զորամաս


Վարչապետը Սյունիքի մարզում այցելել է ՊՆ N զորամաս

  • 21-04-2021 16:04:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
 
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում,  ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։
 
Կառավարության ղեկավարը զրուցել է նաև զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play