Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը


Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը

  • 21-04-2021 18:10:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը։
 
Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը https://www.railway.am/arm/forpassaj կայքում:  
 
Չվացուցակն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն