Եթե ապրիլյան պատերազմից հետո մենք օբյեկտիվ գտնվեինք և ասեինք, որ պարտվել ենք, գուցե 2020-ի պատերազմը չլիներ. Գագիկ Մելքոնյան


Եթե ապրիլյան պատերազմից հետո մենք օբյեկտիվ գտնվեինք և ասեինք, որ պարտվել ենք, գուցե 2020-ի պատերազմը չլիներ. Գագիկ Մելքոնյան

  • 21-04-2021 17:50:09   | Հայաստան  |  Քաղաքական



Եթե ապրիլյան պատերազմից հետո մենք օբյեկտիվ գտնվեինք և ասեինք, որ պարտվել ենք, գուցե 2020-ի պատերազմը չլիներ։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
 
«Հաղթելը ո՞րն է, երբ տարածքներ ենք կորցնում, 100-ից ավել զոհեր ենք տալիս, ի՞նչ հաղթանակ։ Այդ պարտությունն այդպես էլ ամրագրեցին որպես «հաղթանակ», բայց եթե այդ ժամանակ արդեն ժողովրդին ասեինք, որ մենք պարտվել ենք ու դասեր քաղեինք այդ պատերազմից, հիմա իրավիճակն այլ կլիներ։ Մենք այդ ժամանակ արդեն տեսել էինք, որ անօդաչու սարքերն են պատերազմը հաղթում, այդ ժամանակ արդեն պետք է սկսեինք հակաօդային պաշտպանության միջոցներ ձեռք բերել, բայց քանի որ «հաղթանակած» էինք, մտածեցինք, որ այս անգամ էլ կհաղթենք»,- ասաց նա։ 
 
Ըստ Մելքոնյանի՝ բանակը հիմա պետք է սկսի կադրային փոփոխություններ ու կառուցվածքային փոփոխություններ. «Օրինակ, երբ մենք խոսում ենք սահմանապահ ծառայության մասին, պետք է լինի սահմանապահ վաարչությունն առանձին, իսկ բանակի հիմնական ուժերը պետք է առանձին միավորներ լինեն, որպեսզի կարողանան ամեն ինչը կազմակերպել, պրոֆեսիոնալ բանակ ունենանք և պատրաստվենք պատերազմի, ունենանք արդիական զենքեր»։ 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
Նոյյան տապան  -   Քաղաքական