Պատերազմական վնասների դիմաց աջակցության ծրագրերի իրականացման շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել


Պատերազմական վնասների դիմաց աջակցության ծրագրերի իրականացման շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել

  • 21-04-2021 20:47:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվելիք աջակցության վերաբերյալ որոշումների իրականացմանն ուղված միջոցառումները: 
 
Նախագահի հրամանագրով ստեղծվել է տվյալ խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, որը ղեկավարում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Աջակցությունը տրամադրվելու է 6 ուղղություններով՝ ՀՀ կառավարության հետ միասին:
 
Նախագահ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամկետներում մշակել համապատասխան կարգերը և սկսել ծրագրերի իրականացումը: Երկրի ղեկավարը կարևորել է պետական լիազոր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը ընթացքում ծագող խնդիրների արագ ու արդյունավետ կարգավորման նպատակով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն