ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի հետ
21-04-2021 21:50:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշվում է. «Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից:
Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը»։