Հակառակորդը կրակել է Ստեփանակերտի, Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ․ hetq.am

21-04-2021 22:28:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հակառակորդը կրակել է Ստեփանակերտի, Մխիթարաշեն
և Շոշ գյուղերի ուղղությամբ: Այս մասին գրում է hetq.am-ը։  Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակել է երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15-ի սահմանում: Նույն ժամին կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:
 
Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Տանւրուհին՝ Կարինե Մունչյանը պատմել է, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է:
 
Ընտանիքը նախքան պատերազմն ապրում էր Շուշիում: Պատերազմից հետո տեղափոխվել էին Ստեփանակերտ՝ վարձով ապրելու: 4 օր առաջ էլ նախկին հասցեից տեղափոխվել են Վաղարշյան փողոցի վրա գտնվող տուն:
 
Երեխաները՝ Արմենն ու Աշոտը, այդ ժամանակ տանն են եղել: Վկայակոչելով հորը, Աշոտն ասել է, որ հակառակորդը կրակել է АК տեսակի ավտոմատից:
 
Կարինեի խոսքով` ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին, իրենց հետ տարել փամփուշտը:
 
Շոշի գյուղապետ Էրիկ Աբրահամյանը կայքին հայտնել է,  որ երեկ` ապրիլի 20-ին, ժամը 15-ի սահմանում, Մխիթարաշեն ու Շոշ գյուղերի ուղղությամբ կրակոցներ են հնչել 15-20 րոպե տևողությամբ:
 
Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ Ստեփանակերտի Վաղարշյան հասցեով տան ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով
տարվում է քննություն, այցելել են ոստիկանության ու ԱԻՊԾ աշխատակիցները:
 
Շոշ և Մխիթարաշեն գյուղերի վրա արձակված կրակոցների վերաբերյալ քննություն չի տարվել, բայց բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների հիման վրա հնարավոր է, որ իրականացվի: Նրա խոսքով, վաղը՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 162 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար