Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան


Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

  • 22-04-2021 10:30:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ 
 
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։ 
 
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն