Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշում


Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշում

  • 22-04-2021 17:04:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, «Ազատության»-ը փոխանցեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
 
Նախկին նախագահն ու նրա նախկին երեք ենթակաները ապրիլի 6-ին արդարացվեցին, քանի որ նրանց մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը բարձր դատարանի կողմից անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչվել։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play