Ադրբեջանի բռնապետը ոչ միայն հայտարարում է, որ Զանգեզուրն է ուզում, այլ նաև քայլեր է կատարում, իսկ մեր գործողությունները որո՞նք են. Վովա Վարտանով


Ադրբեջանի բռնապետը ոչ միայն հայտարարում է, որ Զանգեզուրն է ուզում, այլ նաև քայլեր է կատարում, իսկ մեր գործողությունները որո՞նք են. Վովա Վարտանով

  • 22-04-2021 17:38:33   | Հայաստան  |  Քաղաքական



Երբ Ադրբեջանի բռնապետը հայտարարում է, որ Զանգեզուրն է ուզում, նա նաև քայլեր է կատարում, որ Զանգեզուրն իրենը դարձնի։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, հետախույզ Վովա Վարտանովը։ 
 
«Եթե դա ուղղակի ցանկություն լիներ, մենք այդքան չէինք անհանգստանա, բայց Ալիևը նաև քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Այդ քայլերից մեկն էլ «Իրեվան» բառն ասելն է, հայկական անվանումները այլասերելը թուրքական հնչյուններով և այլն, և այլն։ Իր հայտարարությունը ծրագիր է. նա ծրագրավորում է իր մանր, միջին, խոշոր գործակալներին՝ նախարարներից մինչև շարքային հպատակ, որ խնդիր ունեն լուծելու, և դրա համար քայլեր անեն։ Իսկ մեր գործողությունները որո՞նք պետք է լինեն. նախ մի փոքր ուշքի գանք, վերջ տանք ատելության մթնոլորտին, պետք է դադարենք լինել էշ, իսկ հիմա մենք էշ ենք։ Ինչքան սա կտևի, չգիտեմ, միգուցե այնքան ժամանակ, մինչև էշատերը գա, էշին փետով ծեծի, հնարավոր է դադարենք էշ լինել»,- ասաց Վարտանովը։
 
Նա նշեց, որ պատերազմից հետո մեր պաշտպանական համակարգում մեծ անցք է բացվել, և բացվել է մեր ուղեղի պատճառող. «Մենք ուղեղից կաղում էինք, և 20 հազար հոգի չպատրաստեցինք, որ անհրաժեշտության դեպքում 5 հազար ռուսական զինծառայողներին կարողանայինք փոխարինել»։
 
Առավել Մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում 
Նոյյան տապան  -   Քաղաքական