Ադրբեջանը իր կողմից հրադադարի խախտումները հայկական կողմի վրա բարդելու հուսահատ փորձ է անում. ՊՆ


Ադրբեջանը իր կողմից հրադադարի խախտումները հայկական կողմի վրա բարդելու հուսահատ փորձ է անում. ՊՆ

  • 22-04-2021 18:20:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, պատասխանելով Ադրբեջանի զրպարտանքներին.
 
«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: 
 
Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: 
 
Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play