Ինչպե՞ս պետք է պաշտպանվի սյունեցին, այս հարցում պետությունը լրջագույն անելիքներ ունի. Ալեքսան Մինասյան


Ինչպե՞ս պետք է պաշտպանվի սյունեցին, այս հարցում պետությունը լրջագույն անելիքներ ունի. Ալեքսան Մինասյան

  • 22-04-2021 19:56:58   | Հայաստան  |  Քաղաքական



Ամբողջ Հայաստանում արդեն ապահովություն չի զգացվում, քաղաքացին իրեն ապահով չի զգում, առավել ևս Սյունիքում, որտեղ սահմանների փոփոխություններ են տեղի ունեցել, իրենք արդեն կրակային հատվածում են, հետևաբար բնական է մարդկանց մեջ եղած բողոքը։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, գնդապետ, քաղաքական գիտությունների  թեկնածու Ալեքսան Մինասյանը։
 
«Պետության կողմից ավելի հստակ մոտեցումներ պետք է լինեն առաջնահերթ Սյունիքի մասով։ Ինչպե՞ս պետք է պաշտպանվի սյունեցին, այս հարցում պետությունը լրջագույն անելիքներ ունի։ Այո՛, Արցախում ռուս խաաղապահ կա, բայց մենք պետք է լինենք ուժեղ՝ անկախ դրանից։  Եթե մենք թույլ եղանք, ի՞նչ կապ ունի ռուս խաղաղապահը։ Եթե դու քո մարմինը չես պաշտպանում, ուրիշը ինչո՞ւ պետք է պաշտպանի»,- ասաց նա։
 
Գնդապետի խոսքով՝ բանակը այն տեղն է, որտեղ պետք է դաստիարակվի վաղվա հայ ընտանիքի հայրը։ «Եթե բանակի վրա չդրվի այդ պարտականությունը, մենք չենք ունենա վաղվա բանակ։ Դա երկարաժամկետ է, բայց պետք է մտածել, եթե 30 տարի առաջ մտածեինք սրա մասին, կունենայինք ուժեղ բանակ ու մեզ հետ հաշվի կնստեին»,- ասաց Մինասյանը։
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական