ՌԴ-ն կողմ է, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով. Մարիա Զախարովա

22-04-2021 19:17:20   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից։ ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ
պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում:
 
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», - ասել է նա։
 
Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին՝ Զախարովան ասել է. «Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար»։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 73 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար