ՌԴ-ն կողմ է, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով. Մարիա Զախարովա


ՌԴ-ն կողմ է, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով. Մարիա Զախարովա

  • 22-04-2021 19:17:20   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից։ ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում:
 
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», - ասել է նա։
 
Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին՝ Զախարովան ասել է. «Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը