Ռոբերտ Մենենդեսը ողջունել է Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՏԱՍՍ

22-04-2021 19:35:31   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը ողջունել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը Օսմանյան տիրությունում 20-րդ դարի սկզբին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նշվում է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
 
«Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ տալու մարդկության պատմության ամենամռայլ իրադարձություններից մեկի մասին ավելի քան 100-ամյա լռությանը։ Մենք հիշատակում ենք ցեղասպանության զոհերին, հիշում ենք՝ ինչպես են նրանք զոհվել, և ուրախ ենք, որ փոխել ենք այն, ինչ կիմանա պատմությունը նրանց մահվան մասին»,- ասել է նա։
 
Ավելի վաղ Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Բայդենի մտադրության մասին էր հայտնել The Wall Street Journal-ը ՝ հղում կատարելով ամերիկյան ադմինիստրացիայի իր աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի՝ Բայդենը պաշտոնապես հայտարարություն կանի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 147 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար