Ռոբերտ Մենենդեսը ողջունել է Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՏԱՍՍ


Ռոբերտ Մենենդեսը ողջունել է Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՏԱՍՍ

  • 22-04-2021 19:35:31   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը Օսմանյան տիրությունում 20-րդ դարի սկզբին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նշվում է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
 
«Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ տալու մարդկության պատմության ամենամռայլ իրադարձություններից մեկի մասին ավելի քան 100-ամյա լռությանը։ Մենք հիշատակում ենք ցեղասպանության զոհերին, հիշում ենք՝ ինչպես են նրանք զոհվել, և ուրախ ենք, որ փոխել ենք այն, ինչ կիմանա պատմությունը նրանց մահվան մասին»,- ասել է նա։
 
Ավելի վաղ Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Բայդենի մտադրության մասին էր հայտնել The Wall Street Journal-ը ՝ հղում կատարելով ամերիկյան ադմինիստրացիայի իր աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի՝ Բայդենը պաշտոնապես հայտարարություն կանի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play