Աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել


Աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

  • 22-04-2021 21:17:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Սյունիքի դեպքերի վերաբերյալ.
 
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի  աթոռին սերտաճած կապիտոլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով եւ դրան հետեւած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի եւ բնակիչների հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսեւորում եւ պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
 
Սյունիքը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ պետականության կենսաան հանգույցը, արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը։
 
Տարածաշրջանային որեւէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին եւ դրանց անտեսմամբ։
 
Վերջին զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մեր ազգային շահերին։
 
Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play