17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա է տրամադրվել Հայաստանի 8 մարզի Արոտ օգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին


17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա է տրամադրվել Հայաստանի 8 մարզի Արոտ օգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին

  • 23-04-2021 10:50:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 մարզի Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 13 անիվավոր տրակտորներ և 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կոոպերատիվներին նախատեսվում է հանձնել ևս 4 անիվավոր  տրակտոր։ 
 
Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։
 
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը գոհունակությամբ նշել է, որ տրամադրվող գյուղտեխնիկան անմիջապես կարող է անցնել գյուղատնտեսական գարնանային աշխատանքներին և դա կնպաստի գյուղատնտեսության  արդյունավետության բարձրացմանը։ «Տրակտորների տրամադրումն ընդհանուր ծրագրի միայն մի մասն է կազմում, քանի որ  ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են  նաև ջրարբիացման համակարգերի ներդրման ծրագրեր, որոնք միտված են օգտագործելի դարձնել Հայաստանի արոտավայրերը», - հավելել է փոխնախարարը։  
 
ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրն՝ ընդգծել է, որ Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին  տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաև կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են Կառավարության և կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80 % և 20% համամասնությամբ։ Միջոցառմանը ներկա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղի գյուղապետ Մխիթար Կարապետյանը համայնքի հողօգտագործողների անունից  շնորհակալություն է  հայտնել տրամադրվող տեխնիկայի համար, նշելով, որ համայնքն այս ծրագրի շրջանակում արդեն 5-րդ տրակտորն է ստանում, ինչը կնպաստի մի շարք գյուղատնտեսական աշխատանքներում խնդիրների լուծմանը։   
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության 
 
 
 
 
 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն