ԱՄՆ-ի սենատորները հարցականի տակ են դրել Tesla ավտոմեքենաների անվտանգությունը. «Արմենպրես»


ԱՄՆ-ի սենատորները հարցականի տակ են դրել Tesla ավտոմեքենաների անվտանգությունը. «Արմենպրես»

  • 23-04-2021 12:00:07   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ի երկու սենատորներ կոչ են արել Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությանը (National Highway Traffic Safety Administration, NHTSA)՝ հանձնարարականներ մշակել ավտոարտադրողների համար՝ վերջերս Tesla Էլեկտրամոբիլի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետո վարորդի օգնության համակարգի որակը բարելավելու նպատակով:

Այդ մասին գրում Է The Wall Street Journal-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք վախենում ենք, որ այդ ավտոմեքենաներին վերաբերող անվտանգության հարցերը տիպիկ կդառնան»,-ասվում Է ուղերձում, որը դեմոկրատ սենատորներ Ռիչարդ Բլյումենթալի եւ Էդ Մարքի կողմից ուղարկվել Է NHTSA-ին:-Դա լուրջ տագնապ Է առաջացնում եւ արժանի Է ձեր ուշադրությանը»: Ապրիլի 19-ին NHTSA-ն սկսել Է մահացու ՃՏՊ-ի հետաքննությունը: Ընդհանուր առմամբ կարգավորիչն ստուգել Է Tesla ավտոմեքենաների մասնակցությամբ երկու տասնյակից ավելի վթարներ, որոնց հիմնական մասը կապված Է վարորդի օգնության համակարգի օգտագործման հետ: Ինչպես հաղորդվել Է, 2019 թվականի թողարկման Tesla Model S ավտոմոբիլն անցած հանգստյան օրերին ծառի մեջ Է մխրճվել Սփրինգում (Տախասի նահանգ): Մեքենայի մեջ գտնվող երկու մարդիկ զոհվել են: Ոստիկանության տվյալներով՝ Էլեկտրամոբիլը եղել Է ինքնաղեկասարքի ռեժիմով: Tesla Inc.-ի ղեկավար Իլոն Մասքը, սակայն, հայտարարել Է, որ ավերված Էլեկտրամոբիլն ինքնաղեկասարքի ռեժիմում չԷր գտնվում: Tesla-ում քանիցս նշել են, որ ինքնաղեկասարքի ռեժիմը վարորդին փոխարինող չի հանդիսանում, եւ գործառույթն օգտագործելիս անհրաժեշտ Է հեւեւել ճանապարհին եւ վերահսկել իրադրությունը: «Ինքնաղեկասարքը եւ լիակատար ինքնակառավարման գործառույթը պետք Է օգտագործվեն վարորդի մշտական ուշադրության պայմաններում, որը ձեռքերը պահում Է ղեկի վրա եւ պատրաստ Է ցանկացած պահի իր ձեռքը վերցնել մեքենայի կառավարումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը