Բալթյան երկրները կարտաքսեն ռուս դիվանագետների


Բալթյան երկրները կարտաքսեն ռուս դիվանագետների

  • 23-04-2021 18:33:33   | Հայաստան  |  Միջազգային

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից կարտաքսվեն ՌԴ 4 դիվանագետ։ Գործակալության տվյալներով, Լիտվան կլքեն 2 դիվանագետ, ու մեկական կլքեն Լատվիան և Էստոնիան, փոխանցում է Lragir.am-ը։ 
 
Բալթյան երկրները ընդունել են այդ որոշումը ՌԴ և Չեխիայի միջև հարաբերությունների սրման ֆոնին։ Հիշեցնենք, որ Պրահան մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններին Չեխիայում 2014 թվականին հոկտեմբերի 16-ին զինամթերքի պահեստ պայթեցնելու մեջ։ Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, օպերացիան ղեկավարում էր Մոսկվայի 29155 զորամասի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Ավերյանովը։
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային