Բայդենն ու Էրդողանը հնարավոր է զրուցեն Հայոց ցեղասպանության մասին
23-04-2021 19:06:49 | ԱՄՆ | Միջազգային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հեռախոսազրույց ունենալ այսօր, ապրիլի 23-ին։ Հնարավոր բանակցությունների մասին հաղորդում է թուրքական ANKA գործակալությունը։
Ըստ աղբյուրի, զրույցը նշանակվել է ապրիլի 22-ին տեղի ունեցած կլիմայի վերաբերյալ գագաթնաժողովի ժամանակ։ Ակնկալվում է, որ քննարկումների ժամանակ առաջնորդները կանդրադառնան Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։
Ապրիլի 22-ին The Wall Street Journal-ը գրել էր, որ Սպիտակ տան աղբյուրները ակնկալում են, որ Բայդենը ցեղասպանություն կկոչի օսմանյան թուրքերի կողմից հայերին սպանելը, սովի մատնելը և արտաքսելը, սակայն դեռ չկա հստակ որոշում։