Արթնացե՛ք, լացն ու կոծը չպետք է լինեն մեր հիշողության պատասխանը․ բռունցքվեք այնպես, որ ձեր ափերից կաթի թշնամու արյունը


Արթնացե՛ք, լացն ու կոծը չպետք է լինեն մեր հիշողության պատասխանը․ բռունցքվեք այնպես, որ ձեր ափերից կաթի թշնամու արյունը

  • 24-04-2021 15:19:11   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՅՍՕՐ  ԱՊՐԻԼԻ  24-ն  Է
 
Թանկագին  հայրենակիցներ․
Առաջին  անգամ  հայ  ազգի հիշողության  մեջ բևեռված մարդկային  աններելի   հանցագործության  հիշատակի  օրը Հայրենիքում  չեմ․․․ Սակայն   մտովի քայլում  եմ ձեր հետ դեպի մարդկության  անտարբերության  պատվանդանին  սրբադասված  1915թ․ զոհերի  հիշատակն  հավերժացնող  հուշարձանը  ու մտովի մեկ բառ  եմ կրկնում՝  ինչու"  և  մինչև երբ։ 106 տարի  շարունակ  միայն  այս օրն  ենք  միասնական, միթե  այդպես  էլ  չհասկացանք,  որ  ապրիլի  24-ին  կփոխարինի  25-ը  և  մենք  մեկ  նպատակ  պետք  է  ունենանք՝ ընդդեմ հարյուրամյա  մեր  ողբերի։  Այսօր  մենք  պետք  է  աշխարհի  ամենահզոր  երկիրը  լինեինք՝ ամենամարտունակ  բանակով։ Իմաստնանանք  Արցախյան  նոր  գենոցիդի  դասերից և  հասկանանք, որ  լացն  ու  կոծը  չպետք  է լինեն  մեր  հիշողության  պատասխանը, այլ  բռունցքված  հայության հզոր  դիմադրությունը  բոլոր  նրանց դեմ,  ում  համար  Հայաստանը  իրենց  զենքերի  փորձարկման    ու  շահերի   նպատակ  է․․․ Արթնացե՛ք,  այս  անգամ, թող  ձեր  բռունցքները այնպես  սեղմվեն, որ  ձեր  ափերից կաթի  թշնամու  արյունը․․․
 
գրող - հրապարակախոս
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play