Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է Արտգործնախարարություն նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության հայտարարության կապակցությամբ, որում առաջին անգամ ԱՄՆ նախագահը 1915 թվականի իրադարձություններն անվանել է «ցեղասպանություն»։
Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալն ամերիկացի դեսպանին տեղեկացրել է, որ թուրքական կողմը Բայդենի հայտարարությունը համարում է անթույլատրելի և զուրկ իրավաբանական ու պատմական հիմքերից։
Դեսպանին փոխանցվել է, որ Թուրքիան վճռականորեն դատապարտում և ամբողջովին մերժում է այդ հայտարարությունը։