Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը


Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը

  • 26-04-2021 22:24:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքէջից:
 
«Գոհունակությամբ արձանագրվել է, որ իրադրությունը մնում է հանգիստ, շարունակվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման պլանային աշխատանքը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում ' ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», - ասվում է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային