Այսօր Շուշին մերը չէ… ոչ թե որովհետև հայ զինվորը իր տեղում չէր, այլ որովհետև մենք նրա կողքին, նրա թիկունքում բավարար չափով իբրև ազգ ու պետություն չկայինք:
Մենք կորցրեցինք այն իբրև ապտակ մեր՝ մեզնից հեռացման, ինքնամսխման, ստորաքարշության համար… Իբրև ազդակ ու զգուշացում…
Սա մեր բոլորիս խարանն է: Սա մեր բոլորիս ամոթն է: Սա մեր բոլորիս պատիժն է․․․
Այս խնդրին իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է Երևակ․ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կենտրոնի ղեկավար Գևորգ Թադևոսյանը և հանդես է եկել հետաքրքիր ապաքաղաքական նախաձեռնությամբ։