Հայաստանի առաջատար աթլետները օլիմպիական խաղերին մասնակցելու հույս են փայփայում


Հայաստանի առաջատար աթլետները օլիմպիական խաղերին մասնակցելու հույս են փայփայում

  • 27-04-2021 19:38:36   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի առաջատար աթլետները օլիմպիական խաղերին մասնակցելու հույս են փայփայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը զրույցում  ընդգծեց կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի, միջին տարածության / 1500 մ. /  գյումրեցի  վազորդ  Երվանդ Մկրտչյանի և  ամերիկահայ  արագավազորդ Ալեքս Դոնիկյանի անունները: Նրանք նախապատրաստվում են նախապես կազմած ծրագրով, տեղեկանում ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեից
 
Նշած մարզիկները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում  և  Ծաղկաձորում անցկացվելիք  ուսումնամարզական հավաքներին:  
 
Լուրջ ստուգատես է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Այն կմեկնարկի Սան Մարինոյում ՝ հունիսի 5 –ին : Դրան կհաջորդի  Կիպրոսի Նիկոսիայում հունիսի 19 –ին մեկնարկելիք հին աշխարհամասի  թիմային  առաջնությունը:
 
Հաջողության հասնելու հույսով են Խորվաթիայի Սպլիտ քաղաք մեկնում մրճանետորդուհի Ժաննա Շահնազարյանը և սկավառականետորդ Մանուկ Մանուկյանը: Նրանց «քննությունը»  կանցկացվի  մայիսի 8 –ին և 9 –ին՝  Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ